Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տերը, Ով Գլուխն է Եկեղեցու` Իր Մարմնի, կհեռացնի այդ «նետը»

Տերը, Ով Գլուխն է Եկեղեցու` Իր Մարմնի, կհեռացնի այդ «նետը»
06.06.2025 | 21:20

Նրանք, ովքեր Եկեղեցուն ցավ են պատճառում, ինչպես մարդու կողը խրված նետ, Եկեղեցուն չեն վնասում, այլ առավել ևս զորացնում են Նրան, որովհետև դրդում են պայքարի և աստվածպաշտության։

Արդյունքում՝ Տերը, Ով Գլուխն է Եկեղեցու` Իր Մարմնի, կհեռացնի այդ «նետը»:

Իսկ Նրանց, ովքեր ի հեճուկս այդ ցավերի կմնան Եկեղեցում խոնարհությամբ և ապաշխարությամբ, Տերը երբեք դուրս չի անի։

«Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի» (Աւետարան ըստ Յովհաննէսի 6:37):

Տեր Սմբատ Քահանա ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ