Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հուսանք՝ ամուր կլինեն

Հուսանք՝ ամուր կլինեն
12.06.2025 | 13:05

Փաշինյանն ու նրա օտար տերերը կարող են ջախջախել Հայոց եկեղեցին և իրենց դրածոյին նշանակել նոր կաթողիկոս միայն մեկ պայմանով՝ եթե, ենթարկվելով ներքին ու արտաքին ճնշումներին և դավադրություններին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրաժարական տա։ Մնացած բոլոր դեպքերում ՀՀ խամաճիկ իշխանությունը պարտված է, իսկ Հայոց եկեղեցին և հայ ժողովուրդը՝ հաղթած։

Հ.Գ. Մնում է միայն հուսալ, որ Գարեգին Բ-ն և Մայր Աթոռի միաբանությունը ավելի ամուր կգտնվեն, քան 2021-ին Օնիկ Գասպարյանն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3002

Մեկնաբանություններ