Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սիրելի անուն

Սիրելի անուն
16.06.2025 | 21:59
Հունիսի 17
«Հիսուս»... Հաճախ տվեք Իմ անունը:
Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի.
«Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»:
«Հիսուս»: Սիրով ու ջերմությամբ Իմ անունը արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք: Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը:
«Հիսուս»: Այս անունը հեռու է վանում անձկությունը առանձնության և փարատում մռայլությունը:
«Հիսուս»: Այս անունը օգնում է` հաղթահարելու ձեր սխալները: Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ անունը:
Այո, անունս` Հիսուս:
Ավելի հաճախ գործածեք այն:
Արտասանեք Այն քաղցրությամբ:
Գործածեք Այն աղոթքով:
Արտասանեք Այն զորությամբ:
ՀԻՍՈՒՍ...
Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ