Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իմ կամքը՝ ձեր ուրախությունը

Իմ կամքը՝ ձեր ուրախությունը
28.06.2025 | 21:58
Հունիսի 29
Աստվա՛ծ մեր և Տե՛ր մեր, առաջնորդի՛ր մեզ,
աղաչում ենք: Առաջնորդիր և պահպանի՛ր մեզ:
Դուքչեք կարող դուրս մնալ Իմ Սիրո ու հոգածության շրջանակներից: Չմոռանաք այս: Ոչ մի չարիք չի կարող մոտենալ ձեզ: Իրադարձությունները, որ Ես օրհնում ու իրագործում եմ` անշուշտ բարեբաստ կդառնան ձեզ համար:
Սակայն ձեր արած առաջին քայլը պետք է լինի, որ ձեր կամքը դնեք Իմ առջև իբրև ընծա, որպեսզի Ես պատրաստ լինեմ` լավագույնը անելու ձեզ համար: Եթե վստահում եք Ինձ, ապա այս դեպքում էլ պետք է ապահով լինեք:
Ձեր երկրորդ քայլը պետք է լինի` վստահորեն մոտենալ ու ասել Ինձ, թե Ես բավականին հզոր եմա մեն բան անելու:
«Թագավորների սրտերը Իմ Կամքի ու իշխանության տակ են»:
Եվ թե` չկա մի հրաշք որ անկարելի լինի Ինձ համար: «Աստծո համար ամեն ինչ կարելի է» և «Ես ու Հայրս մեկ ենք»:
ՈՒստի ամեն բան Ինձ թողեք: ՈՒրախ եղեք, որ ձեր բոլոր գործերը հանձնում եք տիրական ձեռքերի իրավասությանը: Ապահովության ու պաշտպանության համար ապահով եղեք: Հիշեք, որ դուք չեք կարող տեսնել ապագան, իսկ Ես կարող եմ:
Դուք չեք կարող ըմբռնել ու տանել այդ:
Այդ պատճառով է, որ ձեզ քիչ առ քիչ եմ հայտնում ապագան:
Ընդունեք Իմ կամքը, և այդ ուրախություն կպատճառի ձեզ:
Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ