Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Նվիրված է երջանկահիշատակ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հիշատակին

Նվիրված է երջանկահիշատակ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հիշատակին
06.07.2025 | 12:36

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի վանաձորյան շնորհանդեսը։

Սրբազան Հոր օրհնության խոսքից հետո գրքի հեղինակներ գիտ. դոկ. պրոֆ. Ռուբեն Մելքոնյանը և պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը հանգամանալից ներկայացրեցին գրքի ստեղծման պատմությունը և բովանդակությունը։

Գիրքը նվիրված է երջանկահիշատակ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հիշատակին։

Շնորհանդեսը իրակացվեց բարերարությամբ Գուգարաց թեմի բարեկամ, բարերար Արմեն Մխոյանի։

Գեղարվեստական մասը իրենց անզուգական կատարումներով ապահովեցին Վանաձորի կամերային երգչախումբը։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ