Սրբազան շարժման, նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հրապարակումը շատերիս համար կանխատեսելի էր, որովհետև այս իշխանության այլանդակությունները նրա քաղաքականության անբաժանելի մասն են կազմում:
Մյուս կողմից, հասարակության մեջ մի զգալի հատված էլ կա, որ ինֆորմացիոն ակտիվ հոսքերի, իշխանության բազմերանգ մանիպուլյացիաների պարագայում այսպիսի հիմնավորումների և ճշմարտության մատչելի մատուցման կարիքն ունի, ինչն էլ շատ հստակ արել է Հովհաննեսը:
Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և Սրբազան շարժման նվիրյալները ունեն մի նպատակ` իշխանափոխության միջոցով կանխել Հայաստանի գահավիժումը և նրանց բոլոր գործողությունների հիմքում սահմանադրությամբ ամրագրված միջոցներն էին:
Որքան էլ, որ հսկայական ջանքեր գործադրվեցին, իշխանությանը չհաջողվեց վարկաբեկել մարդկանց և իր կարած կեղծ ահաբեկչության գործն իր գլխին էլ կջարդվի:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ