Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Արդյո՞ք հնարավոր է մոռացության մատնել Ստալինին և ունենալ ուժեղ պետություն»

«Արդյո՞ք հնարավոր է մոռացության մատնել Ստալինին և ունենալ ուժեղ պետություն»
23.08.2025 | 16:06

1966 թ. Ֆրանսիայի նախագահ Դը Գոլը պաշտոնական այցով ժամանում է Խորհրդային Միություն։ Արարողակարգային միջոցառումներից հետո խնդրում է իրեն ուղեկցել Ստալինի գերեզմանին։ Սա այն ժամանակաշրջանն էր, որը հաջորդել էր անհատի պաշտամունքի քննադատությանը, և կարգադրված էր Խորհրդային ողջ երկրով մեկ Ստալինին ուղղակի մոռացության մատնել։ Անակնկալի եկած Լեոնիդ Բրեժնևն, այնուհանդերձ, չի առարկում հարգարժան հյուրին, և նրան ուղեկցում են Կրեմլի պատի տակ հուղարկավորված Ստալինի հուշաքարի մոտ, որը գտնվում էր անշուք վիճակում։ Դը Գոլը լուռ ու մտախոհ շուրջ 20 րոպե կանգնում է Ստալինի կիսանդրու դիմաց ու հեռանում։

Հետագայում իր հուշերում Դը Գոլը, հիշելով այս դրվագը, հռետորաբար հարցնում էր` արդյո՞ք հնարավոր է մոռացության մատնել Ստալինին և ունենալ ուժեղ պետություն։ «Այս հարցի շուրջ էի երկար մտորում, բայց այն թողնում եմ անպատասխան,- նշում էր Դը Գոլը և ավելացնում:- Կասեմ միայն, որ Ստալինի անշուք մահարձանը ինձ երբևէ հանդիպած ամենից մեծ անարդարությունն էր»։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ