Իրազեկ աղբյուրները Wall Street Journal-ին և Reuters-ին հայտնել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ՈՒկրաինային տրամադրել լրացուցիչ հետախուզական տվյալներ, որոնք թույլ կտան հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ «Այս հաղորդագրությունները դատարկ տեղից չեն հայտնվում: ԱՄՆ-ը ՈՒկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում մշտական ռեժիմով»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
24.10.2008 | 00:00

...թե ՌԴ էքսնախագահ, գործող «պրեմիեր մինիստր» Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, գալու է Հայաստան, թեև կան նաև հակառակ պնդումները։ Վերջինիս այցի շարժառիթները, իրազեկ աղբյուրների հավաստմամբ, տրամագծորեն նույնն են, ինչ Մեդվեդևի պարագայում, տարբերությունն այս երկու պետական այրերի «քաշային կատեգորիաներով» պայմանավորված արդյունքների մեջ է։ Արդյունքներ, որոնք լիովին չկարողացավ ապահովել ՌԴ գործող նախագահը՝ ՀՀ գործող նախագահի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Ասում են, թե հայաստանյան ներքաղաքական խմորումների թիվ մեկ «крестный отец»-Պուտինը Հայաստան է ժամանելու լուծում չստացած մի քանի սուպերառանցքային հարցեր Ռուսաստանի շահերի գերակայության տեսանկյունից կարգավորելու համար։ Այդ թվում՝ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճակատագրի հարցը։ Ի դեպ, ասում են նաև, թե Մեդվեդևի պատվին Սերժ Սարգսյանի կազմակերպած ճաշկերույթին Քոչարյանի մասնակցությունը բնավ էլ հայկական կողմի նախաձեռնությունը չի եղել։ Ռուսներն են բարձր մակարդակով պնդել, որ «дорогой Роберт Седракович»-ն իրենց հետ «մի թաս բան խմի»։

Դիտվել է՝ 6644

Մեկնաբանություններ