Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 
  • «Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»

    «Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»

    18.05.2012| 10:57
    Հայ ազգային կոնգրեսում ներքին խնդիրների կծիկը նոր ակոսներ է բացում: Բոլոր նրանք, ովքեր այս տարիներին լուռ թաքցրել են իրենց անհամաձայնությունները, մեկեն արտահայտվելու բուռն ցանկություն են հայտնում: Կուսակցությունների ղեկավարներ, անհատներ բարձրաձայնում են կոնգրեսից հեռանալու իրենց մտադրության մասին: Մեր տեղեկություններով, առաջիկայում նման քայլի կդիմի նաև «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որից էլ փորձեցինք պարզաբանումներ ստանալ:
  • «Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»

    «Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»

    18.05.2012| 10:55
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ: -Ձեր գնահատականով` ի՞նչն է բնորոշ հետընտրական շրջանին: Եթե մի բառով բնորոշենք, ի՞նչ ենք ասելու: -Անվանելու ենք չլուծված մարտահրավերների ժամանակաշրջան: Ոչ մի խնդիր, որ պիտի դներ ներքաղաքական դաշտը, ոչ միայն չի լուծվել, այլև չի դրվել: Ընդդիմությունն այդ քաղաքական խնդիրները չի դրել, որովհետև նրան զրկել են այդ հնարավորությունից: