Չնայած Նիկոլ Փաշինյանը սեփական լրատվամիջոցով փորձեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին կապել նախկինների հետ, համարել դավադիր սխեմայի անդամ, բայց ինչպես ասում են` черный PR тоже PR! Այս ամենը հիմք դարձավ, որ Վանեցյանի՝ ընդդիմության հավանական լիդեր լինելու խոսակցություններն ակտիվանան և նրա ապաքաղաքական կերպարից քաղաքական մրցակից կերտվի։
2020-ը մեր տարածաշրջանում բավական լարված սկսվեց, ամեն վայրկյան թեժացող զարգացումները ստիպում են աչալրջորեն հետևել իրադարձություններին ու հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել։
Տիգրան Բալայանը ( Tigran Balayan ) մինչ Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպանի (2018թ. հոկտեմբերից) պարտականություններ ստանձնելը` արտաքին գործերի նախարարությունում վարել է տարբեր պաշտոններ, երկար տարիներ եղել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ունի աշխատանքի հարուստ փորձ:
Հայաստանում արդեն 100-ից ավելի կուսակցություններ կան, բայց շարունակում են նորերը ստեղծվել։ Վերջերս նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ։ Քաղաքական այս գունապնակին պե՞տք են նոր կուսակցություններ, երբ քաղաքական դաշտը բաժանված է «սևերի» ու «սպիտակների»։ Նոր կուսակցության և հայաստանյան այսօրվա ներքաղաքական իրավիճակի շուրջ ենք զրուցել քաղաքագետի հետ։
Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին է համարյա 20 տարի: Լրագրողների հարցերին հազվադեպ է պատասխանում, առավաելևս՝ իր նախագահական ժամկետի ավարտի մասին: Սակայն մամլո ասուլիսում նա խոսեց, գրում է Քրիստինա Հեբելը Der Spiegel-ում:
«Սահմանադրական դատարանի մասին» օրինագծին, որ նախատեսում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկել, կողմ էր միայն խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը:
Երևանցիների 80 տոկոս վստահության քվեով մեկ տարուց ավելի քաղաքապետի աթոռը զբաղեցնող Հայկ Մարությանը դեռ չի արել այն բեկումնային քայլերը, որոնց մասին իշխանափոխության օրերին վերամբարձ տոնով հայտարարում էր։ Մեկ տարվա ընթացքում հազիվ հնարավոր եղավ իր իսկ պաշտոնավարման շրջանում աղբից խեղդվող քաղաքում քիչ թե շատ մաքրություն հաստատել։
«Վերնատուն» քաղաքական հարթակի առաջին հրապարակային նիստից հետո իշխանության արձագանքը բավական բուռն էր։ Սակայն այնտեղ հնչեց բավական առողջ քննադատություն, որի հետ պետք է հաշվի նստել, բայց այս իշխանությունը բոլոր «տեսակի» նախկիններին լսելու ցանկություն չունի։ Այս հարթակի, երկրի տնտեսական վիճակի մասին զրուցում ենք տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ։
Ղարսի պայմանագրով, Հարավկովկասյան երեք սովետական հանրապետություններն էլ ընդունել են հիմնական՝ մարտի 16-ի ռուս -թուրքական պայմանագիրը:
Նրա հռչակած դրույթները:
Սովետի փլուզումից հետո, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը իրենց խորհրդարանների մակարդակով հրաժարվել են Ղարսի պայմանագրից...