-
13.09.2019|
00:32
Դեռ ամիսներ առաջ քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ չորս նպատակի համար է Նիկոլ Փաշինյանը իշխանության եկել։ Այսօր նրա հետ զրույցում փորձեցինք պարզել, թե նրա հայտարարություններից որն է իրականացել և ինչպես։
-
10.09.2019|
00:54
«Իրատեսի» զրուցակիցն է քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:
-
10.09.2019|
00:51
Ամուլսարը դարձել է այս իշխանության «ճիտին պարտքը», չգիտեն ինչպես վարվել, ինչ որոշում ընդունել: Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսար տանող ճանապարհները պետք է ապաշրջափակել, իսկ մինչ այդ մեզ հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ վստահեցրել էր, որ վաղ, թե ուշ այս իշխանությունը հանքը շահագործելու թույլտվությունը տալու է:
-
06.09.2019|
00:13
Մեր երկրի ներքաղաքական վիճակը չի հանդարտվում, ամեն օր դժգոհության նոր օջախ է առաջանում, հների ու նորերի կռիվն էլ շարունակվում է։ Այս ամենին գումարվում են նոր որոշումներ, որոնք հանրային կյանքն ավելի են ալեկոծում։ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ հանրային բողոքին հաջորդեց Ամուլսարի խնդիրը, և աղմուկը փորձեցին մարել հերթական քրեական գործով։ Այս ամենին զուգընթաց նոր թափ է առել Հայաստանի ղեկավար կազմի ու Արցախի գեներալների միջև լարվածությունը։ Հիշատակված խնդիրների շուրջ զրուցում ենք ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը ևս ակտիվ մասնակցում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի աշխատանքներին։
-
06.09.2019|
00:12
Խորհրդարանական ու արտախորհրդարանական տարբեր ուժեր աշնանը կշարունակեն փորձել քաղաքական օրակարգ թելադրել, սակայն կստացվի, որ նրանք իշխանության տարերայնորեն ձևավորվող քաղաքական օրակարգն են կրկնում ընդամենը: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:
-
01.08.2019|
11:10
Այսօր քաղաքական օրակարգը պտտվում է երկու հարցի շուրջ՝ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դատական գորընթացներ, դրա «կողմնակի ազդեցությունները», և ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեկնարկած ստորագրահավաքը։ Քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ զարմանալի չի համարում այս սուղ օրակարգը, քանի որ նախորդ ամիսներին ևս ժողովուրդը չտեսավ երկիրը իրական զարգացման տանող արմատական քայլեր։
-
31.07.2019|
12:02
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին` անդրադառնալով ներքաղաքական, արտաքին քաղաքականությանն ու իր դատավարությանն առնչվող որոշ հարցերի։
-
26.07.2019|
00:48
Չնայած հայրենի կառավարությունը հանրությանը վստահեցնում է, թե Սևանա լիճն այլևս վտանգված չէ, կարող են մարդիկ այնտեղ հանգստանալ, իսկ ջրիմուռները իջել են լճի հատակը, սակայն այս ամենն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պնդում է, որ եթե շարունակենք այսօրվա տեմպերով, Սևանա լիճն այսուհետ միշտ կանաչելու է։ Լճի խնդրիրների շուրջ զրուցում ենք գիտնականի հետ։
-
23.07.2019|
00:22
Նախկին իշխանություններին խիստ ընդդիմադիր ԳՐԻՇԱ ՎԻՐԱԲՅԱՆԸ այսօր էլ չի տեսնում իշխանության համակարգային փոփոխություն։ Ըստ նրա, հնարավոր չէ ստերով ու կեղծիքներով հասարակությանը երկար կերակրել, ուստի իր համախոհների հետ սեպտեմբերից սկսելու է հանրահավաքներ՝ օրակարգում ունենալով մի քանի հարցեր, առաջնային համարել սակայն, Սահմանադրության փոփոխությունը։
-
23.07.2019|
00:14
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ համոզված է՝ պետության բոլոր խնդիրների լուծումը սահմանադրության փոփոխություններն են:
վունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am