Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
05.08.2008 | 00:00

...թե հանրապետության նախագահի հանձնարարությամբ նրա ամենամերձավոր շրջապատին պատկանող պատգամավորներից մեկը հանդիպել է Երևանի այն համայնքների ղեկավարների հետ, որտեղ առաջիկայում տեղական ընտրություններ են լինելու։ Նա տեղեկացրել է թաղապետերին, որ վերջիններս չպիտի հույս դնեն իշխանության աջակցության վրա, որովհետև ստեղծված ներքաղաքական իրավիճակում նախագահն ու կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել չեն կարող։ Այս «պարզաբանումը» հատկապես հարուցել է Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանի դժգոհությունը, որը նախագահի ներկայացուցչին իբր ասել է. «Ես էդքան բան եմ արել նախագահի համար, հիմա ո՞նց կլինի» և ստացել հակադարձ պատասխանը. «Դու ամեն ինչ քեզ համար ես արել, նախագահը քեզ ոչ մի բան պարտք չի»։ Ասում են նաև, որ Սեդրակյանը փորձել է ուղղակի «կանալ» գտնել վարչապետի աջակցությունը ստանալու համար, ինչը հարուցել է հանրապետականների խիստ դժգոհությունը։

Դիտվել է՝ 7626

Մեկնաբանություններ