Այս տարի բավականին մեծացել է բանասիրական ֆակուլտետ ընդունվել ցանկացողների թիվը։ Երևանի պետհամալսարանի (18 անվճար, 100 վճարովի) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի (3 անվճար, 70 վճարովի) տեղերի համար քննություն է հանձնելու շուրջ 370 դիմորդ։
Մեկնարկել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի փորձնական հավատարմագրման գործընթացը: Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ) այսօր կազմակերպել էին խորհրդաժողով` «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Այսօր հրապարակվել են հունիսի 15-ին անցկացված օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները: Անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իսպաներենից, իտալերենից և պարսկերենից քննության մասնակցելու հայտ էր ներկայացրել 9175 դիմորդ:
Օրերս վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը և դասախոս Սուսաննա Աբազյանը հայտարարեցին, թե «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննական թեստերում բազմաթիվ վրիպակներ կային, որոնք բախտորոշ են երեխաների համար։
Հունիսի 19-ին տեղի կունենա «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը։ Հունիսի 22-ին «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննություններով էլ կավարտվի միասնական քննությունների առաջին փուլը։
Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց։
Հունիսի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Այսօր ավելի վաղ մյուս թեկնածուն` Վաղարշակ Մադոյանը, ինքնաբացարկ էր հայտարարել:
Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունն անցկացնելու համար ձևավորվել է 37 քննական կենտրոն, որից 13-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:
Սեպտեմբերի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթը բաց չթողեց ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այն մեկնաբանվեց որպես նոր հաղորդակցական հարթակ, որը նպատակ ունի կապել Սև, Կասպից, Միջերկրական և Պարսից ծոցերի ենթակառուցվածքային ուղիները...