Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջև ձեռք է բերվել համաձայնություն քննարկել 3 միլիոն ույղուրների վերաբնակեցումը Թուրքիայում։
Առաջին հայացքից տարօրինակ է, որ Թուրքիան համաձայնում է, իսկ իրականում, Թուրքիան գնալով սկսում է բախվել ժողովրդական խնդիրների` քրդերի հետ մրցակցության մեջ, հետևաբար Էրդողանը փորձում է ույղուրների միջոցով դիմակայել քրդերի հնարավոր մեծամասնություն դառնալու սցենարին, միաժամանակ ստեղծել հակակշիռ քրդական տարրին, ինչպես ժամանակին հայկական նահանգներն էին քրդերով բնակեցվում՝ հայերին հակակշիռ ստեղծելու նպատակով։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ