Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փաշինյանը փակում է Հայաստանի «շնչափողը»

Փաշինյանը փակում է Հայաստանի «շնչափողը»
05.03.2024 | 17:00

Արդեն լուրեր են տարածվում, թե մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար կփակվի: Կարիք չկա բացատրել կամ հիշեցնել, որ այդ միակ անցակետով է Հայաստանը կապվում ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ ԵԱՏՄ-ի հետ: Չիմացողներին պետք է ասել, որ հենց Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական կապերն են ապահովում Փաշինյանի իշխանության կողմից արձանագրվող տնտեսական «աննախադեպ ցուցանիշները»:

Ակնհայտ է, որ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա դա բացառապես քաղաքական որոշման արդյունք է լինելու, որովհետև մինչև հիմա նման «զգուշացումներն» արվում էին «Ռոսպոտրեբնադզորի» խողովակով՝ Հայաստանից ինչ-որ ապրանքատեսակի արտահանման արգելքի ձևով: Երբեմն էլ անցակետը փակվում էր եղանակային պայմանների պատճառով, որոնք հաճախ՝ մի «չար պատահականությամբ», համընկնում էին հայկական կողմի ինչ-ինչ հակառուսական հայտարարությունների կամ գործողությունների հետ:

Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների հրահանգով այստեղ սկսված հակառուսական հիստերիան այն աստիճանի է հասել, որ Ռուսաստանի գրեթե բոլոր ազդեցիկ պետական ու հասարակական գործիչները ստիպված են մեկնաբանել դա: Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը 3 անգամ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հացերին: Ուրիշ ոչ մի հարց Անթալիայում այդքան ուշադրության չարժանացավ:

Չի բացառվում, որ ռուսական կողմն անցնի «թամամ խոսքի» քաղաքականությանը, այսինքն, ոչ թե արգելի ինչ-որ ձկնեղենի կամ բանջարեղենի մուտքը, այլ ուղղակի փակի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումները: Դա կարող է ոչ միայն էականորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա, այլև անկանխատեսելի սոցիալական հետևանքներ ունենալ: Լարսի անցակետի շահառուն ոչ միայն բեռնատարների վարորդներն են, այլև՝ մեր երկրի բոլոր արտահանողները, ներմուծողները, չհաշված՝ տարանցիկ բեռների տերերին:

Եթե ավելի պարզեցնենք խնդիրը, ապա Փաշինյանի անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով տուժելու է բացառապես Հայաստանի շարքային հարկատուն: Իսկ քպականներին դա չի հուզում, նրանց պարգևավճարներն այլ կենտրոններից են նշանակվում, թեև՝ կրկին մեր բյուջեի հաշվին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ