«Հոկտեմբեր 30-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությունը, մեր սիրելի ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ, ՏԵՐ ՀՈՐ, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»,– այս մասին հայտնում են Արագածոտնի Թեմից:
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գյուղ Օշական, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։
Հայ Եկեղեցու նորություններ