«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Նստել, պոպկոռնը գրկել, կինո են նայում

Նստել, պոպկոռնը գրկել, կինո են նայում
15.12.2022 | 07:24

Չէ, ես հասկանում եմ, զայրույթն ու տարակուսանքը՝ ուղղված ռուս խաղաղապահների առաքելության՝ իրենց գործառույթների իրականացման հետ կապված։ Բայց․ հիմա Գորիս-Ստեփանակերտ ճամփեն ադրբեջանցիք փակել են, շրջափակման մեջ են պահում 120 հազար հայի, ՀՀ իշխանություն կոչվող շառլատանները ասում են` էդ մեր պատասխանատվությունը չի, գնացեք ռուսներին ասեք, մենք էդտեղ կապ չունենք։


Հիմա որ ադրբեջանցիք մի թափ էլ փակեն, օրինակ, Գեղարքունիքի մարզը՝ իր 110 հազար հայ բնակիչներով, էդ ժամանակ էլ ասելու եք՝ դե թող ՀԱՊԿ-ը գա՝ բացի, իր պատասխանատվությունն ա՞։ Ուզում եմ հասկանամ, բա մեր ահավոր «անկախ ու ինքիշխան» գերագույնը, կամ էն մյուսը՝ Սուրեն Սպարապետը, էլ ինչի՞ համար են, ո՞ր օրվա համար են, եթե սաղ պետք ա ռուսները անեն։ Նստել, պոպկոռնը գրկել, կինո են նայում։
Ու այստեղ ինքս ինձ հարց եմ տալիս․ Իսկ կարող ա՞ այս ամենը պլանավորված են Ալիև-Փաշինյանն անում, որ «ռուսի ոտը» ստեղից վերջնականապես հանեն, վարկաբեկվի Պուտինն էլ, ռուսական բանակն էլ և շատ հեշտությամբ/խայտառակված/ դուրս արվի, պրծնեն։ Չէ՞ որ, դրա մասին ամենքը իր շահերից ելնելով երազել են, թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը։


Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 12164

Մեկնաբանություններ