«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 6

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 6
23.09.2025 | 10:06

Սկիզբը՝ այստեղ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը սրելու, խաղաղության հույսերը թաղելու հետևում Զելենսկու և, հնարավոր է, դարձյալ Արևմուտքի գլոբալիստների ականջներն են

Ուկրաինան ու նրա հետևում կանգնած Արևմուտքը հետևողականորեն շարունակում են Ռուսաստանի դեմ նախապես ծրագրված սադրանքը։ ՌԴ- ի դեմ որոշակի գործողությունների անցնելուց առաջ նրանք անհրաժեշտ են համարել ինչպես իրենց երկրների բնակչությանը, այնպես էլ միջազգային հանրությանը Ռուսաստանը ներկայացնել ոչ միայն Ուկրաինայի վրա հարձակված ագրեսոր, այլև այնպիսի ագրեսոր, որն իրար հետևից, ծայրաստիճան լկտիաբար հատում է կարմիր գծերը ու համարձակվում ԱԹՍ- ներով և ինքնաթիռներով խախտել ՆԱՏՕ- ի անդամ պետությունների օդային տարածքները։

Ինչպես նշել ենք նախորդիվ, Ուկրաինայի կողմից ձեռք բերված ռուսական ԱԹՍ- ների միջոցով Լեհաստանի օդային տարածքի զանգվածային խախտումը ՌԴ- ի դեմ նախապես ծրագրված, որոշակի նպատակներ հետապնդող ու բավական վտանգավոր սադրանքի սոսկ մի մասն է։ Լեհաստանին հաջորդեց Ռումինիան։

Չնայած Լեհաստանի արտգործնախարարը հայտնելէ (https://ura.news/news/1052994889, https://ura.news/news/1052994957), որ անօդաչուների մի մասը երկիր է ժամանել Ուկրաինայից, մի մասն էլ Բելառուսից, Լեհաստանը շտապեց ԱԹՍ- ներով իր օդային տարածքի խախտման մեղքը հապճեպորեն բարդել Ռուսաստանի վրա, իսկ հետո նույն կերպ վարվեց Ռումինիան։ Մինչ Ռումինիայի օդային տարածքի խախտման միջադեպին անդրադառնալը, հարկ է պատասխանել այն հարցին, թե Ուկրաինայի սադրանքը հասկացանք, բա ՌԴ դաշնակից, Միութենական պետության անդամ Բելառո՞ւսն էլ է մասնակից Ռուսաստանի դեմ այդ սադրանքին, որ իր տարածքից ԱԹՍ- ների արձակմամբ խախտել է Լեհաստանի օդային տարածքը․․․ Ո՛չ իհարկե։

Ըստ առանց որևէ փաստի, ապացույցի ներկայացված արևմտյան բացատրության, ԱԹՍ- ները Ռուսաստանից մտել են նախ Բելառուսի, այնուհետև Լեհաստանի օդային տարածք, կամ էլ՝ ՌԴ զինվորականները դրանք արձակել են Բելառուսի տարածքից։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է․ Ուկրաինայի ԶՈւ կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սահմանախախտմամբ կամ մաքսանենգ ճանապարհով անօդաչուների բաղադրիչները տեղափոխել են Բելառուսի տարածք, այնտեղ դրանցից հավաքվել են ԱԹՍ- ներ և արձակվել Լեհաստան, կամ էլ ԱԹՍ- ներն օդ են բարձրացրել հենց Ուկրաինայի տարածքից, դրանցով խախտել նախ Բելառուսի օդային տարածքը, ապա այնտեղից մտել Լեհաստան։

Կատարվածի բացատրության այս վերջին տարբերակն ավելի հավանական է, քանի որ Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոյի տեղեկացմամբ, Վարշավան միջդեպի գիշերը (սեպտեմբերի 9- ի, լույս 10- ի գիշերը) Մինսկին նախազգուշացրել է Ուկրաինայի տարածքից դրոնների ներթափանցման մասին, Բելառուսն էլ նույն ժամանակ Լեհաստանին և Լիտվային տեղեկացրել է իրենց սահմաններին դրոնների մոտենալու մասին։

Ռումինիան նույնպես հայտարարել է ռուսական ԱԹՍ- ով իր օդային տարածքի խախտման մասին

Ուկրաինան և նրա հետևում կանգնած Արևմուտքը, ինչպես պարզվում է, ՌԴ- ի դեմ իրենց սադրանքը շատ խորամանկ, նենգ ու մանրակրկիտ կերպով են պլանավորել և նախընտրել այն իրականացնել աստիճանական քայլերով․ սկզբում Լեհաստանի օդային տարածքի խախտում, այնուհետև ՌԴ- ի դեմ դիվանագիտական, քաղաքական քայլեր, սպառնալիքներ, այնուհետև Ռումինիայի օդային տարածքի խախտում ու նույնի կրկնություն, ապա Էստոնիայի․․․

Լեհաստանի օդային տարածքի խախտումից 3 օր անց Ռումինիան, Ura.ru– ի փոխանցմամբ, հայտարարել է իր տարածքում իբր ռուսական ԱԹՍ- ի կալանման ու կործանման մասին։ Երկրի ՊՆ- ում հստակեցրել են, որ անօդաչուն չի հատել բնակելի տներով տարածքները և վտանգ չի ստեղծել տեղի բնակիչների համար: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները պարզաբանել են, որ մասնագետները ձեռնամուխ են եղել սարքի բեկորների վերլուծությանը՝ դրա տեսակը և ծագումը պարզելու համար: Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպի հետաքննությունը շարունակվում է, անկման վայր են ուղարկվել պրոֆիլային փորձագետներ և սակրավորներ:

Այնուհետև Ռումինիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է Ռումինիայի ԱԳՆ, նրան պաշտոնական բողոք են հայտնել ռուսական ԱԹՍ- ի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման կապակցությամբ։

«Ռումինական կողմը վճռական բողոք է հայտնել այդ անընդունելի և անպատասխանատու ակտի դեմ, որը խախտում է Ռումինիայի ինքնիշխանությունը»,- Life.ruի փոխանցմամբ , նշված է Ռումինիայի ՊՆ հայտարարության մեջ:

Նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ ԱԹՍ-ն որսալու համար օդ են բարձրացվել F-16 կործանիչներ, բայց իրականում անօդաչուն չեն խփել, քանի որ այն վերադարձվել Ուկրաինայի տարածք։ Life.ru– ն նույն միջադեպի վերաբերյալ մեկ այլ հրապարակման մեջ հղում կատարելով Ռումինիայի ՊՆ- ին, տեղեկացրել է, որ ԱԹՍ- ն երկրի օդային տարածքում է գտնվել մոտ 50 րոպե, որից հետո լքել է Ռումինիայի տարածքը Պարդինայի շրջանում, ուղղվելով դեպի Ուկրաինա: Կարծում ենք, ընթերցողներին արդեն պարզ է, որ Ուկրաինան ԱԹՍ- ն մտցրել է Ռումինիայի օդային տարածք, իսկ որոշ ժաման անց այնտեղից հետ վերադարձրել։ Արևմուտքին անհրաժեշտ տպավորությունն ու ՌԴ- ի նկատմամբ մեղադրանքի առիթն ապահովված են։

«Այս շարունակվող անխոհեմ էսկալացիան սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»,- Ura.ru– ի փոխանցմամբ , X սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանելով երկրի օդայինտարածքիկարճաժամկետխախտմանմասին ռումինացի զինվորականների հաղորդագրությունները, հայտարարել է Եվրոպական միության դիվանագիտությանղեկավարԿայաԿալլասը:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել սահմանների անվտանգության ապահովման միջոցները և աջակցել հնարավոր միջադեպերի առաջնագծում գտնվող երկրներին:

Հետո հերթը հասավ ռուսական կործանիչներին խախտումներ վերագրելուն

Նախ, սեպտեմբերի 19- ին, Ura.ru– ի փոխանցմամբ , Լեհաստանն է հայտարարել Բալթիկայի վրայով ռուսական կործանիչների թռիչքի մասին․ ըստ Լեհաստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության, «Երկու ռուսական կործանիչներ թռիչք են կատարել Բալթիկ ծովի «Պետրոբալտիկ» հարթակի վրայով ցածր բարձրության վրա»։ Ընդ որում, խախտումների ոչ մի ապացույց չի ներկայացվել։

Սահմանապահ ծառայության ծովային բաժնի ներկայացուցչի խոսքով՝ հարթակը գտնվում է Լեհաստանի տարածքային ջրերից դուրս, սակայն նրա բացառիկ տնտեսական գոտում։ Ռուսաստանի ՊՆ- ն բազմիցս ընդգծել են, որ չեզոք ջրերի վրա ռազմական ավիացիայի բոլոր թռիչքներն անցնում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան, առանց սահմանների խախտումների և օտարերկրյա օդանավերի հետ վտանգավոր մերձեցման։

Այնուհետև Էստոնիայի իշխանություններն են պաշտոնապես դիմել ՆԱՏՕ- ի երկրներին՝ Դաշինքի պայմանագրի 4- րդ հոդվածի համաձայն, խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով և հայտարարելով, թե ռուսական ՄիԳ- 31 կործանիչները խախտել են երկրի օդային տարածքը․ այս մասին, Ura.ru- ի փոխանցմամբ, հայտնել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։

Թեև վերոնշյալի կապակցությամբ դարձյալ որևէ ապացույց չի ներկայացվել, Էստոնիայի իշխանությունները պնդում են, որ սեպտեմբերի 19- ի առավոտյան երեք ՄիԳ-31 խախտել են Էստոնիայի սահմաններն ու «ներխուժել երկրի օդային տարածք»: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը տեղի ունեցածը որակել է «չափազանց վտանգավոր սադրանք» և «Արևմուտքի վճռականությունը փորձարկելու» փորձ:

Ռուսաստանի ՊՆ- ն հերքել է իր օդատիեզերական ուժերին վերագրվող խախտումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 19- ին ռուսական ՄիԳ- 31 կործանիչները չեն խախտել Էստոնիայի օդային տարածքը: Ինքնաթիռներն այդ օրը պլանային թռիչք են կատարել Կարելիայից Կալինինգրադի մարզի օդանավակայան և չեն շեղվել ընթացքից։

«Թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան»,- հայտարարել են ՊՆ- ում:- Դա հաստատվում է «օբյեկտիվ վերահսկողության միջոցներով»։

«Ինքնաթիռների թռիչքի երթուղին անցել է Բալթիկ ծովի ջրային տարածքի չեզոք ջրերի վրայով՝ Վայնդլո կղզուց ավելի քան 3 կիլոմետր հեռավորության վրա»,- հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի և Արևմուտքի կողմից ՌԴ- ին վերագրվող խախտումները և այդ կապակցությամբ ներկայացվող մեղադրանքներն օղակներն են Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի և Արևմուտքի կողմից իրականացվող լայնամասշտաբ նույն սադրանքի։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ