Հիվանդանոցում անհնար էր հետևելու երկուստեք շիկացած, անզիջող վեճերին նաև՝ գռեհկաբանությանը։
Ամենքիս հայտնի է, որ վաղուց ի վեր երկփեղկված է Հայ եկեղեցին, որի ներսում շատ բարեփոխումների կարիք կա։ Արդյոք հայ եկեղեցու երկպառակտումից չէ՞ նաև մեր ժողովրդի առճակատումը:
Կուսակրոնության երդմնազանցությունը միայն հայկական երևույթ չէ։
Մերոնք, կարծեմ, գայթակղվել են Հռոմի Պապերից և նրանց սիրուհիներից, որոնցից ամենահայտնի օրինակը Լուկրեցիա Բորջան է՝ Ալեքսանդր 6-րդ Պապի և նրա սիրուհի Վանոցցա դե Կատանեիի անօրինական դուստրը:
Հայտնի է, որ բոլոր կրոններում կա աշխարհիկ կյանքից հրաժավելը։
Բայց Չինաստանի կամ Հնդկաստանի նման մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող երկրի համար դա խնդիր չէ։
Պարզապես կուսակրոնության պարտադիր կարգավիճակը մեր փոքր երկրի համար անհամատեղելի է։
Մեզանում մեկ ծնունդն անգամ նշանակություն ունի (Եռաբլուրը վկա)։
Մեծն Սևակի խոսքը ձևափոխված․
-Որևէ նորօրյա հաշվիչ մեքենա կարո՞ղ է հաշվել, թե մեր երկիրը որքա՜ն բնակչություն կունենար, եթե չլիներ կուսակրոնությունը,
թող հաշվի թիվը այն մանուկների, որոնք կարող էին ծնվել (ասեկոսները չհաշված), բայց չծնվեցին և չեն ծնվելու, և թիվը հաշվի այն հանճարների, որոնք կարող էին ծնվել, և հարստացնել հայ գենոֆոնդը, բայց չծնվեցին, իսկ մինուճար կուսակրոնները տոհմ ու գեն չշարունակեցին։
Ահա սա է մտահոգողը:
Հայ առաքելական եկեղեցին պապից ավելի պապական է, 21-րդ դարում կառչել է կուսակրոնությունից, որը դյուրությամբ երդմնազանց են անում, բայց նաև այն կրոնական դավանանքի անառարկելի և անքննադատելի դրույթ է համարում, սա առնվազն ժամանակավրեպ է։
(Ավետարանական եկեղեցու սպասավորների քարոզները աստվածահաճո՞ չե՞ն, եթե նրանք ամուսնացած են):
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ