Ակնհայտ է, որ կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է որպես իր ենթակաների կամ «աշխատողների»: Այս վերաբերմունքով պայմանավորված՝ նույն ընկալումն է նաև կառավարությունում ու, առհասարակ, արդեն ողջ հասարակությունում:
Բաքուն իր ներկայիս գործողություններով փորձում է ստուգել Հայաստանի, Արցախի իշխանությունների, ռուս խաղաղապահների, Մոսկվայի, միջազգային հանրության արձագանքը:
Այս փոքրիկ արցախյան գյուղի մասին մարդկանց մեծ մասը երբևիցե չէր լսել՝ մինչև երեկվա օրը, երբ թշնամին այն վերցրեց առանց մի կրակոց և շարունակեց առաջխաղացումը:
Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում. Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։
Կարո՞ղ է Նիկոլը թուրքին ապուշի տեղ է դրել, երբ ասում է, որ եթե մենք անպաշտպան ու գրկաբաց գնանք նրան ընդառաջ, ապա նա կհաստատի խաղաղության ժամանակաշրջան, կբերի լիքը ինվեստիցիաներ, ու բոլորս կապրենք չաղ ու բախտավոր:
ՀՀ ԱԺ նախագահ կոչեցյալը մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի, ինչ-որ «հույժ կարևոր» համաժողովի, որտեղ «որոշվելու» են Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հարցերը։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...