ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Արգամիչն ու Լիցկան տնտեսական շահեր ունե՞ն

Արգամիչն ու Լիցկան տնտեսական շահեր ունե՞ն
06.06.2013 | 15:14

Այսօր «Հրապարակ» թերթում հրապարակում կար, որտեղ նշված էր, որ ՀՀԿ ներքին քննարկումների ժամանակ ԱԺ խոսնակը պաշտպանել է Լիցկային: Թերթը սա նաև պատճառաբանել էր այն հանգամանքով, որ Արգամիչը Լիցկայի հետ ընդհանուր տնտեսական շահեր ունի: irates.am-ն այս առնչությամբ դիմեց ԱԺ խոսնակի խորհրդական Գոհար Պողոսյանին, որը նշեց, թե ֆեյսբուքում գրածին ավելացնելու ոչինչ չունի: Իսկ սոցիալական ցանցում նա գրել է. «Հիշեցնում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Հետևաբար` ԱԺ նախագահը որևէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքերի շուրջ քննարկումներին: Վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Այսինքն, ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում է Լիցկայի պաշտպանության փաստը: Միայն հերքվում է չմասնակցության փաստը:
Այդուհանդերձ, բաց է մնում մեկ հարց, որը խորհրդականը շրջանցել է, արդյոք Սուրեն Խաչատրյանի հետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական շահեր ունի՞:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ