ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Գյումրու «տարօրինակ» ոստիկանները

Գյումրու «տարօրինակ» ոստիկանները
19.11.2013 | 00:27

Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Տեղի մեր աղբյուրները պատմում են, որ քաղաքի «Կենտրոն» համատիրության նախագահի տեղակալ Համլետ Հովհաննիսյանը (մականունը` Միլիցա Համլետ), որ նախկինում ոստիկանության աշխատակից է եղել, յուրացրել է համատիրության հավաքած աղբի և բնակսպասարկման վարձերի գումարը ու «թռել»:
Այս կադրին քաղաքապետարան է բերել համատիրությունների մոնիթորինգի բաժնի պետ, Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը, ով ևս «փառահեղ» անցյալ ունի:
Ի դեպ, հետաքրքիր մի դրվագ ևս. վերջերս ոստիկանական համազգեստով անհայտ անձինք փորձել են թալանել «Ռուբին» ոսկերչական խանութը, սակայն չեն հասցրել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ