ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Նավթ արտահանողները չեն պայմանավորվել արդյունահանման մակարդակը սառեցնել

Նավթ արտահանողները չեն պայմանավորվել արդյունահանման մակարդակը սառեցնել
18.04.2016 | 12:00

Կատարի մայրաքաղաք Դոհայում նավթ արտահանող երկրների ներկայացուցիչների՝ երկար ժամեր տևած հանդիպումը, որտեղ քննարկվել է արդյունահանման մակարդակը սառեցնելու հարցը, ավարտվել է առանց պայմանագրի ստորագրման, հաղորդում է Reuters գործակալությունը։ Բանակցություններին ՕՊԵԿ-ի անդամների ներկայացուցիչները հայտարարել են կազմակերպության ներսում համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին և նոր միայն՝ այլ երկրների հետ պայմանավորվածության գալու։ ՕՊԵԿ-ի ներսում հարցի կարող է քննարկվել հունիսին։ Հանդիպումը ծրագրված էր ապրիլի 17-ի առավոտյան, սակայն ավելի ուշ տեղափոխվել է մի քանի ժամով: Օրվա ընթացքում բանակցություններին մոտ աղբյուրները պատմել են Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ համաձայնագրի նախագծի փոփոխության մասին, որը պահանջել է ՕՊԵԿ-ի բոլոր անդամների մասնակցությունը: ՌԴ-ն, Սաուդյան Արաբիան, Կատարը և Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում հանդիպման ժամանակ պայմանավորվել էին պահպանել արդյունահանումը 2016-ի հունվարի մակարդակին, եթե այլ արդյունահանողներ նույնպես միանան նախաձեռնությանը։ Ավելի ուշ ՕՊԵԿ-ի անդամները և կազմակերպության մեջ չմտնող երկրները պայմանավորվել էին հանդիպել ապրիլի 17-ին, Կատարի մայրաքաղաքում, լայն կազմով։

Դիտվել է՝ 2680

Մեկնաբանություններ