ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Երկրի աղը

Երկրի աղը
23.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 24
Տե՛ր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն
հայտնում Քո պահպանող զորության համար:
Այո՛. «Պահված եք Աստծո Զորությամբ», այս խոստում է - միևնույն ժամանակ` ապահովություն, որ հավատացող հոգու համար ունի իր մեջ ուրախություն և գեղեցկություն:
Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է` երաշխավորված ու ապահովված լինել:
Կա նաև պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը. այսինքն` «Աշխարհից անարատ պահված կյանք»:
Ես երաշխավորում եմ նաև նրանց կյանքը, որոնց համար ասել եմ իբրև երկրի աղ:
«Դուք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պետք չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»:
Ինձ հետ ունեցած սերտ շփումի դեպքում միայն այդ պահպանությունը կիրագործվի ամբողջովին: Պահպանող զորությունը, որ պահում է աղը իր թարմ ու բնական վիճակում. ինչպես որ` ապականությունից պահում է աշխարհի այն մասը, որտեղ դրել եմ նրան: Սքանչելի գործ, որ կատարվում է ոչ թե գործունեությամբ, այլ պարզապես իր զորությունը պահպանելու հատկությամբ:
Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ