Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԼՀԿ-ի նախագծով առաջարկվում է ստեղծել պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբ

ԼՀԿ-ի նախագծով առաջարկվում է ստեղծել պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբ
24.12.2020 | 22:06

Նպատակ ունենալով վեր հանել ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության՝ ԼՀԿ խմբակցությունը մշակել է Փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ, տեղեկացնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նախագծի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է պատերազմական գործողությունների ընթացքը, պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և պարտվելու համար, պատերազմից հետո եռակողմ ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։ Էդմոն Մարուքյանը նշել է, որ փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով ԱԺ-ին ներկայացնում է զեկույց, որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:
«Բնականաբար մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ», - գրել է պատգամավորը։

Դիտվել է՝ 4249

Մեկնաբանություններ