ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Պատահականությո՞ւն, թե ՌԴ-ի դեմ կենսաբանական պատերազմ՝ էկզոտիկ հիվանդություններ տարածելու ունակ վարակիչ մոծակներով

Պատահականությո՞ւն, թե ՌԴ-ի դեմ կենսաբանական պատերազմ՝ էկզոտիկ հիվանդություններ տարածելու ունակ վարակիչ մոծակներով
19.09.2025 | 10:28

Ուկրաինայի հետ և Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ պատերազմող Արևմուտքը, որն այդ պատերազմում մի քանի հարյուր միլիարդ դոլարի ներդրում է կատարել, դատելով ամենից, մտադիր չէ հաշտվել իր պարտության գաղափարի հետ:

ՆԱՏՕ- ն, Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու մոլուցքով տարված, պատրաստ են ոչ միայն պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացին, ոչ միայն դիմել հրեշավոր սադրանքների և նույնիսկ ահաբեկչության, այլև երբ ճակատում իրադարձությունների զարգացումը մոտենա ինչ- որ բեկումնային պահի, օրինակ, Ուկրաինայի համար ճակատի փլուզման վտանգ առաջանա, պատրաստ են ջինը շշից բաց թողնել…

Բնավ նորություն չէ, որ Զելենսկու վարչակարգը և նրա միջոցով Արևմուտքը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում, ու դրա բաղկացուցիչներից մեկն էլ կենսաբանական պատերազմն է: Տեղեկատվությունը, որը հայտնվեց երեկ, այս առումով բավական լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Եվ, բնականաբար, հարց է առաջանում՝ մասնագետների կողմից արձանագրվածը պատահականությո՞ւն է, թե Ուկրաինայի և (կամ) Արևմուտքի կողմից ՌԴ- ի նկատմամբ կենսաբանական պատերազմի այնպիսի դրսևորում, որի դեպքում միգուցե արդեն միանգամայն տեղին կլինի «ջինը շշից բաց են թողել» բնութագրումը: Այս հարցի պատասխանը դեռ չկա:

Ռուսական ԶԼՄ- ներում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ղրիմի վրա հարձակվել են էկզոտիկ հիվանդություններ տարածելու ունակ մոծակները: Ղրիմում մասնագետները մոծակների նոր տեսակներ են հայտնաբերել՝ «Aedes albopictus» և «Aedes aegypti», որոնք ունակ են կրել տարածաշրջանի համար ոչ բնորոշ էկզոտիկ հիվանդություններ: Վտանգավոր մոծակները, որոնք կարող են լուրջ վարակներ կրել ու տարածել, հայտնաբերվել են Ղրիմի հարավային մասում։ Ինչ միջատներ են դրանք և ինչ ռիսկեր կարող են առաջացնել տեղի բնակիչների, թերակղզու հյուրերի և, որոշակի վարակների հնարավոր տարածման դեպքում, ոչ միայն նրանց համար:

Ըստ մասնագետների, մոծակների նոր տեսակները, որոնք իրենք հայտնաբերել են օրերս, դրանք կարող են տեղափոխել Դենգե և Զիկա տենդերը: Ինչպես «Ռադի Ղրիմ»- ի եթերում ասել է Ղրիմի Հանրապետությունում «Ռոսպոտրեբնադզոր»- ի հակաժանտախտային կայանի տնօրեն Սերգեյ Տիխոնովը, մոծակները հասել են Ղրիմի առողջարաններ։ Բարեբախտաբար, թերակղզում մոծակների նոր տեսակների հետ կապված հիվանդության ոչ մի դեպք դեռ չի գրանցվել: Վարակվելու համար անհրաժեշտ է հենց հիվանդության հարուցիչը, որը թերակղզու տարածքում առայժմ դեռ չկա: Բայց հանգստանալ, ինչպես ասում է Տիխոնովը, չարժե… Ինչու դա կարող է խնդիր լինել:

Բանն այն է, որ «Aedes» ցեղի մոծակներն իրենց հրաշալի են զգում մարդու կողքին. բնակություն են հաստատում քաղաքներում, բազմանում ամենաանսպասելի վայրերում և, ըստ էության, «երեկույթներ» կազմակերպում հենց տների պատուհանների տակ: Այժմ Ղրիմի հարավային ափը մտնում է ռիսկային գոտում։ Նորահայտ մոծակներն ակտիվ են մթնշաղին և լուսադեմին և մթնշաղին, բայց ամպամած եղանակին և ստվերում նրանք կարող են կծել նույնիսկ օրվա ընթացքում: Ձվեր դնելու համար էգ մոծակներին անհրաժեշտ է սպիտակուց, որը ստացվում է մարդկանց և կենդանիների արյունով սնվելով։

Մեթոդական ուղեցույցներում նշվում է նաև, որ Սևծովյան ափի պայմաններում այս տեսակների մեծահասակ մոծակները ապրում են մոտ մեկ ամիս և հասցնում են երեք-չորս անգամ ձու դնել: Մեկ խորշում սովորաբար լինում է 80-120 ձու, որոնք կարող են դիմանալ ինչպես ցրտին, այնպես էլ երաշտին:

Թրթուրներն ու ձագերը զարգանում են ջրի ամենատարբեր կուտակումներում՝ բնական ջրամբարներից, անձրևից հետո առաջացած ջրափոսերերից, ծառերի խոռոչներից և ժայռերի ճեղքերից մինչև տների արհեստական ջրավազաններ, դույլեր և նույնիսկ ակվարիումներ: Ավելին. նրանք առանց խնդիրների աճում են նույնիսկ կեղտոտ ջրի մեջ։

Մոծակների զարգացումը՝ ձվից մինչև մեծահասակ, կախված է ջերմաստիճանից, օրինակ՝ օդի +27-30 աստիճան ցելսիուսի ջերմաստիճանում զարգացման ամբողջ ցիկլը տևում է մոտ 10 օր։ Սեզոնի ընթացքում՝ ապրիլից հոկտեմբեր, այս մոծակների մի քանի սերունդ կարող է փոխվել: «Aedes albopictus»- ն ի վիճակի է թռչել բազմացման վայրերից երբեմն մինչև 2 կիլոմետր: Այս մոծակների ամենամեծ քանակը նկատվում է ամռան վերջին և աշնան սկզբին:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ