«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Ասում են...

Ասում են...
13.05.2016 | 01:17

...թե Սերժ Սարգսյանը ճիշտ է ասել, որ կուլակաթափությունը չի ընդունում` «սա երեսունյոթ թիվը չէ», սակայն Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ հստակ ասել է. «Ես էլ եմ զզվում պաշտոնյաների դղյակներից, ես, գիտեք, դղյակ չունեմ»: Սերժ Սարգսյանի այս արտահայտությունը տևական ժամանակ քննարկման թեմա է իշխանական կուլիսներում: Ս. Սարգսյանին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, թե «նախագահն արմատական է տրամադրված, չնայած կտրուկ քայլեր չի անելու, կուլակաթափ` նույնպես, սակայն չի էլ հանդուրժելու, որ այս վիճակը շարունակվի: Բոլորին հանձնարարականներ են տրված` տես ու անտես, ֆրոնտում-Արցախում լուրջ ներդրումներ, ինչ-որ բան անելու»:

Դիտվել է՝ 6048

Մեկնաբանություններ