Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ

ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ
24.05.2012 | 05:13

«Առաջիկայում ՀԱԿ-ից դուրս կգան ևս մեկ-երկու քաղաքական գործիչներ և, իմ կանխատեսմամբ, ապագայում այն կվերածվի մեկ կուսակցության»,- այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց Սուրեն Սուրենյանցը` հավելելով, թե կոնգրեսից «Հանրապետություն» կուսակցության դուրս գալու մեջ չպետք է փնտրել իշխանության ականջները: «Հնարովի, հորինովի մեղադրանքներ են. եթե «Հանրապետությունը» ուզենար, վաղուց կարող էր իշխանությունների հետ համագործակցել»,-նշեց Սուրենյանցը` առաջարկելով մարդկային ու քաղաքական հարաբերությունները չնույնացնել:

Ռուզան Խաչատրյան

Դիտվել է՝ 8015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ