ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
24.12.2013 | 01:26

...թե երբ Սերժ Սարգսյանը շատ է զայրացած լինում ԱԺ-ի վրա, զանգում է ուղիղ Գալուստ Սահակյանին ու ամենաուղիղ «բառերով» հարցնում` Գալո՞ւստ, բա դու ըտեղ… ի՞նչ բանի ես: «Գազի պայմանագրի» քննարկումների ժամանակ կրկին «զանգ ընկերոջն» է եղել, Գ. Գրիգորիչն էլ արագ «պայծառատեսվել» է ոմանց մերկության հաշվով ու նաև բարձրաձայնել այդ մասին: Ի դեպ, այդ «ռազբորկաները» շարունակվել են նաև նիստից հետո, «հանդիպակաց» կողմին վերջին կարմիր քարտն են ցույց տվել, որից հետո արդեն, ըստ լավատեղյակների, համապատասխան արդյունքների բացակայության դեպքում, անցնելու են «մերկության» բուն փաստերը ցույց տալուն:

Դիտվել է՝ 2090

Մեկնաբանություններ