Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Ինչ առաջընթաց և հետընթաց է արձանագրել Հայաստանը՝ հազարամյակների նպատակների ամփոփման գիտաժողովում

Ինչ առաջընթաց և հետընթաց է արձանագրել Հայաստանը՝ հազարամյակների նպատակների ամփոփման գիտաժողովում
15.09.2014 | 19:04

Ասիական երկրների համար սեպտեմբերի 9-11-ը Ալմաթիում կազմակերպված միջազգային գիտաժողովում ամփոփվել են Հազարամյակների նպատակները, որոնց մեջ է նաև էկոլոգիական խնդիրների լուծումը՝ մամուլի ասուլիսում ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Այդ առումով առաջատար դիրքերում է Չինաստանը, հետամնաց երկրների թվում է Պակիստանը, իսկ Հայաստանը՝ միջին դիրքերում է»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանը բավականին առաջ է նրանով, որ ստեղծել է ՄԱԿ-ի Ռիո +20 գագաթաժողովի որոշումների իրականացմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողով, որին, պետական պաշտոնյաներից բացի, մասնակցում են ՀԿ-ներ և մասնագետներ: Կարինե Դանիելյանը նշեց, որ հազարամյակի նպատակները վերափոխվել են կայուն զարգացման նպատակների: «Եթե հազարամյակի ութ նպատակից մեկն էր էկոլոգիան, տասնյոթ նպատակներից 9-ը էկոլոգիային է վերաբերում»,-ասաց նա:
Կարինե Դանիելյանը գտնում է, որ Հայաստանը գիտական՝ հատկապես այլընտրանքային էներգիայի ոլորտում արձանագրել է առաջընթաց, իսկ թափոնների օգտագործման ոլորտում Հայաստանը հետ է մնում:
«Կա մարդկային զարգացման համաթիվ, որը գնահատում է երկրների առաջադեմ կամ հետադեմ լինել, որի հաշվարկման համար հիմք են տնտեսական, կյանքի միջին տևողության և կրթական ցենզի չափանիշները»,-տեղեկացրեց Կարինե Դանիելյանը և նշեց, որ խորհրդային տարիներին Հայաստանն այդ ցուցանիշում 193 երկրներից 57-րդն էր, այնուհետև 104-րդը, հիմա 78-րդ տեղում է:
Անդրադառնալով ընդերքի օգտագործմանը՝ նա ասաց, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակում է Հայաստանում ընդերքօգտագործման հայեցակարգ և նույնիսկ երկրաբաններն են ահազանգում, որ այսպես չի կարելի շարունակել: «Եթե համեմատենք գումարները, որոնք գնում են բյուջե՝ գյուղատնտեսությունից և հանքարդյունաբերությունից,անհամեմատելի են՝ հօգուտ գյուղատնտեսության, իսկ հանքարդյունաբերության այսօրվա տեմպերի զարգացումը գյուղատնտեսության և զբոսաշրջության հիմքը կտրում է»,-ասաց Կարինե Դանիելյանը:

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ