ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պատրաստ է ամեն բան կործանել ու գնալ մինչև վերջ

Պատրաստ է ամեն բան կործանել ու գնալ մինչև վերջ
16.09.2023 | 19:27

Դուք մի ոգևորվեք էն իրողությունից, որ իր միտինգին մարդիկ էին բերվել, կամ նրանց թիվը, ենթադրենք, քիչ էր:

Ինքը լավ գիտի՝ ինչ անի, որ իրավիճակը փոխի. ինքը լավ գիտի, որ ՀՀ-ում ամենից ավելի կարևոր կա մեկ բան՝ փողը: Ինքը ոնց անում էր, այնպես էլ անելու է՝ հատ-հատ ու զանգվածային գնելու է մարդկանց, ու էդ մարդիկ ընտրելու են իրեն, իր թիմակցին:

Ավելին, եթե վաղը ԱԺ ընտրություն լինի, ինքը ամենից շատ ձայնն է ստանալու, քանի որ ՀՀ քաղաքական դաշտը ամայացել է, ու չկա ուժ, անձ, թիմ, որ պատրաստ է մինչև վերջ գնալ, մինչդեռ նիկոլոսը պատրաստ է ամեն բան կործանել ու գնալ մինչև վերջ:

Ամեն բան պրիմիտիվագույնս պարզ է, էն, որ անգամ խորանալ էլ պետք չէ:

Ի դեպ, էդ հինդուս-պակիստանցիներին էս թեմայի մեջ պետք էր ներգրավել, փաստորեն, որ նոր պարզ լինե՞ր, թե ինչ սպառնալիք են դառնալու:

Մեր դեմոգրաֆիկ ու արժեքային առումով մեռնող ազգի համար լրջագույն խնդիր են դառնալու շատ կարճաժամկետ հեռանկարում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3895

Մեկնաբանություններ