ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լինելով էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններից

Լինելով էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային  էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններից
25.10.2024 | 12:52

Ռուսաստանի խոշորագույն էլեկտրաէներգետիկ ընկերությունը՝ «Ինտեր ՌԱՕ»-ն, դիտարկում է Վրաստանից և Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորությունը արտակարգ իրավիճակներում:

Ընկերությունը դիմել է երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի օպերատորներին՝ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու վերաբերյալ. 300 ՄՎտ՝ Ադրբեջանից և 300 ՄՎտ՝ Վրաստանից:

Նշեմ, որ ռուսական էներգետիկ համակարգի համար սա արդեն բավականին արդիական խնդրի է վերածվել: Այսպես, ս.թ. հուլիսին Ռուսաստանի հարավում արդեն մտցվել էին էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների ժամանակավոր գրաֆիկներ՝ Ռոստովի ԱԷԿ-ի արտադրական սարքավորումների աշխատանքի խափանման պատճառով:

Հիմա հասկանու՞մ եք «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքին Հայաստանի միացման կարևորությունը: Մինչդեռ, այդ միջանցքի մաս կազմող Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման փաստացի ձախողումը էապես նվազեցնում է մեր գեոտնտեսական ու լոգիստիկ հեռանկարները:

Լինելով էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ Հայաստանն այսօր փաստացի դուրս է մնում տարածաշրջանային կենտրոնական էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններից: Ավելին՝ գնալով ավելացնում է ներկրումը: Այսպես, վրացական օպերատորի տվյալների համաձայն, ս.թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանը երկրորդ տեղն է զբացեղրել Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրման ծավալներով՝ զիջելով միայն Թուրքիային: Գումարային արտահայտությամբ ներկրումը կազմել է 5,8 մլն ԱՄՆ դոլար:

Շուկայի ազատականացումը, իր հերթին, առավել քան նպաստում է այս տենդենցի արմատավորմանը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6133

Մեկնաբանություններ