Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.05.2025 | 00:01
Շնորհատու՛ բարիքների,
Տե՜ր, աղաչում եմ Քեզ,
փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը
եւ հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները.
պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից
եւ շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն,
այժմ եւ միշտ, հավիտեանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ