Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Հովհաննավանքում տեղի ունեցածը սրբապղծություն էր

Հովհաննավանքում տեղի ունեցածը սրբապղծություն էր
27.10.2025 | 12:31

Միակ հարցը այստեղ այն է, թե ինչ գործ ունեն այդ աղանդավորները Մայր Աթոռի հաշվեկշռում գտնվող կառույցում՝ Հովհաննավանքում, որտեղ պետք է տեղի ունենար իրական պատարագ, որը և խոչըդոտեցին իրենց ոհմակով՝ խախտելով օրենքը։

Եթե նիկոլն ու ստյոպիկը ուզում են իրենց կրոնական ծեսերն իրականացնել, թող գրանցեն կրոնական կազմակերպություն և անցկացնեն իրենց ծեսերը այլ վայրում՝ առանց պղծելու մեր եկեղեցին։

Բայց ամենակարևոր արձանագրումն այստեղ այն էր, որ ամբողջ վարչական ռեսուրսը գործի դնելով՝ նիկոլը կարողացավ Հովհաննավանք բերել ընդամենը շուրջ 1000–1200 մարդ, որոնց կեսը ուժային կառույցների աշխատակիցներ էին։ Սա ինքնին պարտություն է՝ թե՛ եկեղեցու հարցում, թե՛ ընդհանրապես։ Սակայն շուտ ոգևորվել պետք չէ․ պայքարը դեռ շարունակվում է։

Մի կարևոր նկատառում ևս։ Երբ եկեղեցու ներսում ծափահարում էին Նիկոլին, իսկ այսպես կոչված «պատարագիչը» գովերգում էր նրան, դա այլ բան չէր, քան կռապաշտություն։ Այդ տեսարանը հիշեցրեց Աստծո խոսքը Ելքի գրքից․

«Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները» (Ելք 20:4–6)։

Կաթողիկոսը Աստծո օծյալն է, և Եկեղեցու յուրաքանչյուր զավակ, սատարելով Վեհափառ Հայրապետին, իրականում սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և կարժանանա Աստծո օրհնությանը։ Իսկ Հովհաննավանքի պղծության մասնակիցները բռնել են աղանդի և կործանման ճանապարհը, ուստի նզովյալ թող լինեն նրանք, ինչպես գրված է։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ