04.07.2018|
10:50
«Կասպերսկի Լաբորատորիայի» փորձագետները հայտնաբերել են հայտնի Purga ծածկագրող ծրագրի տարածման վնասաբեր արշավ։ Վարակման ամբողջ շղթայի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վնասաբեր ծրագրի տեղադրմանն առնչություն է ունեցել Dimnie տրոյական ծրագիրը, որը փոխանցվել է սպամի միջոցով։