Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էս ինչի՞ են ոտուձեռ ընկել ԲՀԿ-ից սնվող լրատվամիջոցները

Էս ինչի՞ են ոտուձեռ ընկել ԲՀԿ-ից սնվող լրատվամիջոցները
26.06.2013 | 16:26

Նիկոլի վերջին հարցազրույցը տարաբնույթ քննարկումների առիթ է տվել: Կեցցե, ուրեմն, այս տղան, որ կարողացել է քաղաքականությամբ հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում հայտնվել: Նիկոլի որոշ մոտեցումների հետ քաղաքականության մեջ կարող է համաձայն չլինեմ, բայց չեմ կարող չասել որոշ բաներ: Նախ` էստեղ-էնտեղ աչքովս ընկավ, թե ինքը ինչ լրագրող, քանի որ համալսարանն էլ չի ավարտել: Հարգելիներս, ի՞նչ կապ ունի համալսարանը, դուք գիտեք համալսարանը անշնորհք մարդուն շնորհքով է օժտո՞ւմ: Նիկոլը կարգին լրագրող է եղել, դա միանշանակ է, և, ի դեպ, լավ թերթ է խմբագրել: Քաղաքական գործի՞չ Է, հա, համաձայն չեք, հասկացանք: Ասել է` թեկնածությունը դնելո՞ւ է: Դա իր սահմանադրական իրավունքն է, ինչպես և ձեզնից յուրաքանչյուրի: Դուք էլ դրեք: Ու էս ամենի մասին գրում են հատկապես ծառուկյանական կայքերը: Էս ինչի՞ են ոտուձեռ ընկել ԲՀԿ-ից սնվող էս լրատվամիջոցները: Սրանք մի անգամ խոսեցի՞ն էն մասին, թե ինչ արժանիքներ ունի իրենց ստնտուն, որ ուզում էր անցած նախագահականին առաջադրվել: Էս կայքերին խորհուրդ կտամ մի հատ Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին համեմատեն: Թե կշեռքի նժարն էլի իրենց շեֆի կողմը գնա, ուրեմն իրենց հետ էլ (ներող կլինեք) մի բան էն չի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ