ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Բաղդասարյանը հրավիրել է, Ծառուկյանը չի ընդունել հրավերը

Բաղդասարյանը հրավիրել է, Ծառուկյանը չի ընդունել հրավերը
19.11.2013 | 00:25

Վերջերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը տոնեց իր քառասունհինգամյակը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի քաղաքական էլիտան, բազմաթիվ հյուրեր արտերկրից: Հետաքրքիր է, որ Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան արարողությանը հրավիրել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ վերջերս օդանավակայանում միջադեպ էր տեղի ունեցել Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, ինչն ավարտվել էր հայհոյախառն արտահայտություններով:
Փաստորեն, ՕԵԿ ղեկավարն այս քայլով բարեկրթության «ժեստ» է արել, հասկացնելով, որ պատրաստ է «բարիշելու»: Սակայն, ի տարբերություն նրա, Ծառուկյանը շատ է խոցված ու ամենևին էլ տրամադրված չէ հաշտության եզրեր գտնելու: Նա չի ընդունել հրավերը և չի եկել Արթուր Բաղդասարյանի ծննդյան տարեդարձին: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի խնամին` Հովիկ Աբրահամյանն էլ եկել է բավականին ուշ: Հավանաբար, խնամու «թասիբն» է մեջը խոսել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ