Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանը շարունակում է մերժել բնական դաշնակիցներին

Հայաստանը շարունակում է մերժել բնական դաշնակիցներին
14.06.2024 | 11:32

Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Նախիջևանի սահմանին: Զորավարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը և փորձի փոխանակումն է:

Իրանն ու Ադրբեջանը վերջին տարիներին առաջին անգամ են համատեղ զորավարժություն անում, մինչդեռ 2019-ի վերջից մինչև 2022-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ Իրանը բազմաթիվ անգամ Հայաստանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել Սյունիքում' ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և Անգլիայի։

2020-ի պատերազմի օրերին առնվազն 3 անգամ Իրանը առաջարկեց իր ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով միջնորդավորված օգնություն ցույց տալ հայկական կողմին, բայց մեկնած ձեռքը մնաց օդում կախված։

Հայաստանը շարունակում է մերժել բնական դաշնակիցներին՝ բարեկամներ փնտրելով օվկիանոսից այն կողմ։ Դրա հետևանքով կորցնում ենք դաշնակիցներին, ձեռք չենք բերում նոր դաշնակիցներ։ Հետո կմեղադրենք, թե Իրանը բարեկամություն է անում մեր թշնամու հետ, մենք մենակ ենք։

Մենք մենակ չենք, մեր իշխանությունն է անհայրենիք ու հիմար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8589

Մեկնաբանություններ