ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               

Թրամփի վարչակազմն աշխատում է նախընտրական խոստումներն իրագործելու ուղղությամբ

Թրամփի վարչակազմն աշխատում է նախընտրական խոստումներն իրագործելու ուղղությամբ
06.02.2025 | 12:58

Թրամփի թիմը արդյունավետ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումն արագ իրագործելու ուղղությամբ: Իհարկե, ամբողջովին չի հանրայնացվում և գաղտնազերծվում երկկողմանի բանակցությունների բովանդակությունը Կիևի և Մոսկվայի հետ, բայց եղած տեղեկատվությունն էլ բավական է հասկանալու համար, որ ամերիկյան կողմը ճնշում-համոզում է պատերազմող կողմերին: Ներկայացվում է հետևյալ սցենարը., եթե համառեն և քմահաճորեն անտեսեն վաշինգտոնյան նարատիվները, ապա Զելենսկին լրիվ կզրկվի ռազմա-տնտեսական օգնությունից, իսկ Պուտինը կառերեսվի նոր, է՛լ ավելի դաժան պատժամիջոցների հետ: Հավանաբար, և՛ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը: Այսօր «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ինտերնետային էջի հաղորդումը այսպիսին է. «Очень конструктивные переговоры по Украине» -

США ведут переговоры с Киевом и Москвой, чтобы завершить войну в Украине. Об этом заявил президент Дональд Трамп, подчеркнув, что надеется добиться «значимого» результата.

В Кремле же заявили, что несмотря на то, что считают Владимира Зеленского нелегитимным президентом, готовы с ним вести переговоры.

Украинский лидер ответил, что хоть и считает Путина убийцей и террористом, также готов с ним договариваться.»:

Ինչ էլ որ լինի, ինչպիսի նպատակներ էլ որ ունենա ամերիկյան նոր կառավարությունը, պատերազմի կանգնեցումը և երիտասարդ կյանքերի փրկությունը մեծ հումանիտար հաղթանակ է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4041

Մեկնաբանություններ