Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այն, ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում

Այն, ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում
03.12.2024 | 11:01

Վրաստանում ԱՄՆ-ի հանրապետական ու դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում:

Մեծ է հավանականությունը, որ հունվարի 20-ից հետո, այն, ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում, իսկ մինչ այդ, առաջին մարտերը Բրիտանիայում են սկսվում՝ ԱՄՆ-ի հանրապետականները իշխող լեյբորիստների դեմ են արդեն սկսել գործել:

Իսկ քարոզչական դաշտում, հունվարի 20-ից հետո, երբ ասելու են՝ Արևմուտք, հետաքրքիր է՝ ո՞ր Արևմուտքն են նկատի ունենալու:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ