Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Մենք մեր գենը պահելու խնդիր ունենք

Մենք մեր գենը պահելու խնդիր ունենք
07.09.2025 | 12:49

Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ ազգեր իրենց ծագումը փնտրում են ՈՒրարտուից։

Իհարկե «շնորհակալություն» Պիոտրովսկուն, որ Վանի կամ Արարատի թագավորությունը մեկ ՈՒրարտու անվամբ «չեղարկեց», սարքեց ինչ-որ առանձին քաղաքակրթություն, որ հայերի հետ իբր այդքան էլ կապ չունի։

Ամեն դեպքում ՈՒրարտուից ուզում են սերված լինել Վրաստանի, Ռուսաստանի, կոնկրետ Չեչնիայի, Իսպանիայի, Բրիտանիայի և այլ սուբէթնիկ խմբերը։

Իսկ մե՞նք ...

Իսկ մենք, այսօր մեր գենը պահելու խնդիր ունենք։

Եվ այդ գենը պահելու համար խիստ անհրաժեշտ է փրկել հային մարդկության պատմության մեջ աննախադեպ երևույթից` նիկոլ փաշինյանից ու բոլոր նրանցից, ովքեր չեն գիտակցում հայկական արմատների կարևորությունը, ովքեր հիմարացվել ու հավատացել են հորինված ստերին, հոժար կամքով դարձել հայասպանի գործիք, կամ գործակալ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ