Իզուր մի չարչարվեք, մանդատ դնող, հրաժարվող չի լինելու:
Անգամ 1915 թ․ ցեղասպանությունից հետո, Թուրքիայի Միլի Մեջլիսի հայկական
ֆրակցիայի վեց պատգամավոր, մինչև իրենց պատգամավորական լիազորությունների ավարտը, մանդատները վայր չդրեցին:
Ավելին՝ Մուշից ընտրված ու անկողնային հիվանդ դարձած պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանի ելույթները, խորհրդարանի ամբիոնից կարդում էր պատգամավոր Տիգրան Պարսամյանը:
Էն օրերին, որ մանդատ վայր չեն դրել, հիմա ինչու՞ պիտի վայր դնեն։
Հերիք է, ուրիշ բանից խոսեք։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ