ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Հարամ լինեն բոլորիդ աշխատած կոպեկները

Հարամ լինեն բոլորիդ աշխատած կոպեկները
20.07.2023 | 08:15

Լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում նախկին ժամանակներից եկած, ծառայում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի թուրքացման գործին։

Ցավալի է, բայց իմ գործընկերներից շատերը, որոնք խմբագիրներ են, լրահոսում մեծ մասով Նիկոլի գովազդն են անում։

Իսկ այս օրերին մի քանի ուղղություններով դեպի Նախիջևան Հայաստանից ճանապարհներ են սարքվում։

Բացի այդ հայ-թուրքական սահմանին մաքսակետն է ակտիվ վերանորոգվում։

Այս ամենը իմ հետ աշխատած կանայք ու տղամարդիկ են լուսաբանում, «անաչառություն» ձևացնելով։

Ես գիտեմ, որ եզակի մարդիկ են մնացել Հայաստանը հայկական մնալու, ազատ երկիր մնալու իրենց սկզբունքներից չշեղվող։

Թո՛ղ, որ ես աշխարհի ամենահարիֆն ու միամիտը լինեմ, բայց ձեր փողի համար դուք բոլորդ տականք դառաք։

Հարամ լինեն բոլորիդ աշխատած կոպեկները։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ