«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Աղետի նախերգանքը միշտ սկսվում է ներսից

Աղետի նախերգանքը միշտ սկսվում է ներսից
05.07.2025 | 13:13

Մենք կարող ենք փոխել խաղի կանոնները:

Արտաքին ուժերն աշխատում են մեզ՝ Հայաստանին, մասնատելու համար։

Սակայն նրանք դա չեն անում ուղղակիորեն։

Նրանք նախ սկսում են ներսից։

Սկզբում՝ խժդժություններ են առաջացնում հասարակության տարբեր շերտերում։

Ճնշում են արժեքները։

Պառակտում են մարդկանց։

Թշնամացնում եղբորը եղբոր դեմ։

Թուլացնում են վստահությունը՝ պետականության, եկեղեցու, մամուլի, կրթության, նույնիսկ՝ ընտանիքի ներսում։

Ու այս ամենն արվում է մի նպատակով՝ Հայաստանը դարձնել անկառավարելի։

Երբ հասարակությունը դադարում է տեսնել ընդհանուր նպատակը, երբ մարդիկ այլևս չեն հավատում միմյանց, երբ քաոսն ու անվստահությունն են ղեկավարում, երկիրը դառնում է խոցելի։ Ու հենց այդ պահին արտաքին ծրագիրը հասնում է իր նպատակին՝ առանց մի գնդակ արձակելու։

Սա նոր չէ։

Նույն ձեռագրով փորձել են կործանել մեզ նաև նախկինում՝

1915-ին՝ երբ անզեն էինք ու բաժանված,

1920-ականներին՝ երբ նոր ձևավորվող պետություն էինք,

1990-ականներին՝ պատերազմից հոգնած ու սովի շեմին։

Ու հիմա էլ՝ երբ հոգնած ենք, հիասթափված, բայց դեռ կանգնած։

Բայց մենք մի բան պիտի հասկանանք մեկընդմիշտ.

Այս ամենը կաշխատի միայն այնքան, որքան թույլ կտանք։

Եթե մենք գիտակցենք, որ պառակտումը ծրագիր է, ոչ թե ճակատագիր,

Եթե միասնական կանգնենք, եթե աչքներս բաց պահենք, եթե սիրտը սրտի կողքին դնենք՝

ոչ մի արտաքին ուժ չի կարող մեզ կոտրել։

Ճիշտ է, դժվար է։

Բայց հենց այս դժվար պահին է, որ ազգը կա թե չկա՝ որոշվում է։

Նորից՝

Պառակտումը ծրագիր է, ոչ թե ճակատագիր:

Երբ թշնամին սկսում է ներսից

Որքա՞ն թույլ կտանք մեզ բաժանել՝

մեզնից է կախված։

Մարի Գ.

Դիտվել է՝ 4036

Մեկնաբանություններ