Այսուհետ, առնվազն` մինչև 2025 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսները, հայաստանցի երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից: Ըստ պոլիկլինիկաների բժիշկների, մինչև հոկտեմբեր (որոշ տեղեկություններով մինչև նոյեմբեր) երեխաներին անվճար բուժսպասարկման ուղեգիր չտրամադրելու ԲԱՆԱՎՈՐ հրահանգ է իջեցված: Պոլիկլինիկաների բժիշկներին ասել են, որ երեխաների համար նախատեսված «պետպատվերի տեղերը սպառվել են»: Դա նշանակում է, որ մինչև 2025 թվականի հոկտեմբեր (որոշ տեղեկություններով մինչև նոյեմբեր) երեխաները պետք է վճարովի բուժօգնություն ստանան կամ ... չհիվանդանան:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ