ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է Լավրովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է Լավրովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
04.04.2016 | 21:11

Գերմանիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է հեռախոսել Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ՝ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: «Շտայնմայերը պատրաստվում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հեռախոսազրույց ունենալ ՌԴ արտգործնախարարի հետ: Ռուսաստանի նախագահը և ԱԳՆ-ն արդեն շաբաթ օրվանից միացել են հակամարտության կարգավորմանը և կապվել են հակամարտության կողմերի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով»,- ասել է Շեֆերը։

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ