ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Օր 5-րդ

Օր 5-րդ
07.03.2025 | 11:17

Այսօրվա աղոթքս Պահքի շրջանում հարևանին է նվիրվում:

Երբ Քովիդի շրջանը սկսվեց, մեր հարկի Ռաֆիկենք ամեն օր մուտքի մոտ խունկ էին վառում ու բոլորիս համար աղոթում։ Ո՛չ մեր հարկում, ո՛չ մեր շենքում ոչ մեկը կորոնայից չմահացավ։

Տրնդեզին Ռաֆիկը կրակ է վառում ու բոլոր հարևաններին հրավիրում միասին նշելու Տոնը։

Երբ շենքի հոսանքի ցուցիչները վառվեցին ու շենքը հրդեհի մեջ էր, մեր դուռը գրեթե ջարդելով Ռաֆիկը արթնացրեց մեզ ու դուրս հանեց։

Ռաֆիկը վերջերս շինարարության վայրում բարձր հարկից ընկել էր ...

Երկար, շատ երկար ժամանակ հիվանդանոցում էր։

Նա փրկվեց, ու հիմա մեր հարկում հարևաններով՝ իր հետ, սիրով սրճում ենք։

Իմ կյանքում որտեղ էլ որ ապրել ենք, Ավետիսներ, Մարսելներ, Վալիկոներ, Ռաֆիկներ ու իրենց սքանչելի տիկնայք միայն լավ հարևանություն են արել։ Օսան տոտայից, Սիրան, Էվա, Կլավա տոտաներից ու իմ Կարինեյից շատ բան եմ սովորել։

Բարեգութ Տե՛ր, հարևաններիս առողջություն տուր ու միշտ աջդ պահիր նրանց վրա, քանզի նույնիսկ ամենավատ հարևանը ավելի մոտիկ է քան ամենալավ բարեկամը, որ օգնության կարիքին կարող է չհասնել քեզ ֆիզիկապես։

Այսօրվա աղոթքս լավ հարևանության համար է ու այդ հարևանների լինելության։ Թող ամեն բնակավայրում մարդիկ հարևաններով ավելանան, շատանան։ Հատկապես գյուղերում, Աստծո կամոք թող կանգնի արտագաղթն ու հարևանի տունը շեն մնա, չդատարկվի։

Տե՛ր, գթասիրտ եղիր մեր երկրի սահմանային բարեկամ հարևաններին ու պահպանիր մեզ թշնամի հարևաններից։

Հարևանիս կարողություն տուր ու բարգավաճում, որ մնա բարյացակամ ու կամեցող, ինչպես որ Դու ես պատգամում մարդկանց ապրել սիրո ու խաղաղության մթնոլորտում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ