Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.01.2013 | 00:17

Համբերությունդ տուր ինձ,
Տե՛ր,
Որ կարողանամ ես էլ ինձ ներել,
Հանց Դու։
Տուր ինձ զորություն` ձեռքս կրակին
չերկարելու:
Այրվածքներս, Տեր, այնպես
զորեղ են,
Չառած դասերս` այնպես տխրագին։
Քայլիր Դու նորեն անապատներիս
այրվող ավազում,
Թույլ տուր ինձ կրկին դեպ քեզ
դառնալու,
Դառն արտասուքով մեղքերս բոլոր
Մաքրող խորանիդ առջև դնելու:

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ