-
20.09.2023|
14:33
Երեկվանից Արցախում ընթացող մարտական գործողությունները իրականում ոչ թե պատերազմ, այլ՝ ինքնապաշտպանական մարտեր էին։ Ոչ մեծաքանակ զորք կա Արցախում, ոչ էլ՝ զինամթերք։ Պետք չէր թամաշա անել ու զուր տեղը մարդկանց ոգևորել։ Դա կոտորած էր...
-
20.09.2023|
13:58
Թուրքը գիտի, որ Մարտակերտը վերցնի, Արցախի մնացած ամբողջ հայությունը զրկվում է նաև փրկության հույսից, իսկ Հայաստանի վրայով դեպի Նախիջևան արդեն մեկ ժամվա երթ է:
-
20.09.2023|
11:54
Արցախի հերոսական ժողովուրդը սովի, վառելիք չունենալու, պայքարելու սահմանափակ միջոցներ ունենալու պայմաններում դեռևս դիմադրում է՝ մեծ ու թանկ զոհեր տալով։ Ամեն ժամ չօգնելը է՛լ ավելի է մեծացնում զոհերի ու տարածքների կորուստը։
-
20.09.2023|
07:41
Սիրելի հայրենակիցներ, այլևս ժամանակ չկա, սա Արցախի վերջի սկիզբն է:
Խնդրում եմ, բոլորդ արեք ձեր առավելագույնը:
-
19.09.2023|
22:50
Իմ տեսաուղերձը հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ ուղերձը միայն իմ կարծիքն է ներկայացնում:
-
19.09.2023|
21:34
Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումներն» այդ երանգավորումն ունեն։
-
19.09.2023|
21:17
Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայությունն անհապաղ պետք է թև ու թիկունք կանգնի արցախցիներին:
-
19.09.2023|
20:15
Ժողովուրդ ջան, մի՛ անհանգստացեք, Արցախում ընթացող Ալիև էֆենդի-ժողվարչապետ փաշինյան ակցիայի պատճառով՝ ամերիկյան դեսպանի ղեկավարությամբ:
-
-
19.09.2023|
16:36
Արցախը հրետակոծվում է՝ իբր ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու միջոց: Արցախի զինուժը դիմակայում է: Այս ամենը վաղուց սպասելի էր, իսկ զորքը Հայաստանի սահմաններին կուտակելը թելադրված էր որևէ օգնություն բացառելու հաշվարկով: