Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը»

«Ընթերցող  դառնալու երեխայի իրավունքը»
04.05.2018 | 18:42

IBBY Հայաստան ՀԿ-ն (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) մայիսի 1-3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացրել է վարպետության եռօրյա դասընթաց հայ հրատարակիչների համար: Դասընթացը վարել է գերմանացի հրատարակիչ Ֆլորիան Էնդրյուսը:


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ դասընթացն անցկացվում է «IBBY Yamanda» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում. «Ֆլորիան Էնդրյուսը ծանոթ է հայաստանյան գրահրատարակչական դաշտի գործընթացներին, մեկ անգամ արդեն եղել է Հայաստանում, առիթ է ունեցել նաև գրքի միջազգային տոնավաճառներում մեր երկիրը ներկայացնող տաղավարներին ծանոթանալու: Այսօր արդեն առիթ է ընձեռվել փորձի փոխանակման, նաև գիտելիքն ու տարիների փորձը ներկայացնելու»:


Ֆլորիան Էնդրյուսը ավելի քան 20 տարի աշխատել է հրատարակչական ոլորտում: 2010-ից նախագծեր է ներկայացնում, աջակցում է ընկերություններին` նոր ծրագրեր զարգացնելու և նոր ոլորտներ թափանցելու համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա համարում:

Դիտվել է՝ 4121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ